Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա՝ լրացուցիչ 1 տարի նախատեսելով բուհ ընդունվելուն պատրաստվելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար․ Թաթոյան

Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա՝ լրացուցիչ 1 տարի նախատեսելով բուհ ընդունվելուն պատրաստվելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ներկայացնելով կուսակցության կրթական ոլորտի առաջարկները։

Արման Թաթոյանը նշել է, որ «Միասնության թևեր»-ի ծրագրով դպրոցները չեն փակվելու, հատկապես սահմանամերձ համայնքներում կրթական համակարգը զարգացվելու է և ամրապնդվելու։

Նա առաջարկել է նաև դպրոցների կառավարումը փոխանցել համայնքներին, ինչպես նաև ապահովել, որ ատեստավորում չանցած որևէ ուսուցիչ չզրկվի աշխատանքից։

Կրթական ծրագրով նախատեսվում են նաև հատուկ աջակցության մեխանիզմներ գյուղական համայնքների ուսուցիչների համար՝ մինչև 0 տոկոսանոց վարկեր, մեկնարկային ֆինանսավորում, ինչպես նաև երկարաժամկետ աշխատանքի դեպքում բնակարանի, հողամասի կամ միանվագ աջակցության տրամադրում։

«Արդարությունը գալիս է, որպեսզի երիտասարդի հաջողությունը կախված լինի գիտելիքից և աշխատասիրությունից», — նշել է Արման Թաթոյանը՝ քաղաքացիներին կոչ անելով հունիսի 7-ին քվեարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930