Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է թիմի կազմը, որը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկվել է նաև լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի համար այս աշխարհի առաջնությունը կլինի վերջինը կարիերայում։
Դարպասապահներ
Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն»), Ռուի Սիլվա («Սպորտինգ»), Ռիկարդո Վելյո («Գենչլերբիրլիգի»):
Պաշտպաններ
Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ»), Մատեուս Նունես («Մանչեսթեր Սիթի»), Նելսոն Սեմեդու («Ֆեներբախչե»), Ժոաու Կանսելու («Բարսելոնա»), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Ռենատու Վեյգա («Վիլյառեալ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Տոմաշ Արաուժու («Բենֆիկա»):
Կիսապաշտպաններ
Ռուբեն Նևեշ («Ալ-Հիլյալ»), Սամուել Կոշտա («Մալյորկա»), Ժոաու Նևեշ (ՊՍԺ), Վիտինյա (ՊՍԺ), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»):
Հարձակվողներ
Ժոաու Ֆելիքս («Ալ-Նասր»), Ֆրանսիշկու Տրինկաու («Սպորտինգ»), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Յուվենտուս»), Պեդրու Նետու («Չելսի»), Ռաֆայել Լեաու («Միլան»), Գոնսալու Գեդեշ («Ռեալ Սոսյեդադ»), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ-Նասր»):
2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին կայանալիք մրցաշարում Պորտուգալիայի ընտրանին պայքարը կսկսի K խմբում, որտեղ ընդգրկված են նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ուզբեկստանի և Կոլումբիայի հավաքականները։






































