Պառակտում՝ Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախnւմներ են տեղի ունենում

Պառակտում է տեղի ունեցել Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության՝ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի ներսում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկարայի դատարանն անվավեր է ճանաչել ԺՀԿ-ի 38-րդ համագումարի (որը կայացել էր 2023 թվականի նոյեմբերի 4-5-ին) արդյունքները, որի ժամանակ կուսակցության նոր առաջնորդ էր ընտրվել Օզգյուր Օզելը:

Դատարանի որոշման հիմք են հանդիսացել իբր հայտնաբերված խախտումները՝ կապված, ենթադրաբար, համագումարի պատվիրակներին կաշառելու հետ։ Դատարանը որոշել է Օզելին հեռացնել կուսակցության ղեկավարությունից և կառավարումը ժամանակավորապես փոխանցել ԺՀԿ նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:

Քեմալականների նախկին առաջնորդը ցանկություն է հայտնել վերադառնալ իր գրասենյակ, ինչը հարուցել է ԺՀԿ բազմաթիվ կողմնակիցների դժգոհությունը։

Կուսակցության ներսում փաստացի պառակտում է տեղի ունեցել։ Օզելի կողմնակիցները ամոթանք են տվել Քըլըչդարօղլուին՝ հայտարարելով, որ նա համագործակցում է իշխանությունների հետ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930