Skip to main content

Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինը դարձնել հատուկ քաղաք, համայն քրիստոնյա աշխարհի կենտրոններից մեկը՝ Վատիկանի ու Երուսաղեմի նման․ Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինը առաձնացնել որպես հատուկ քաղաք, դառնա կրոնական կենտրոն։ Հետո կազմակերպել որպես երկրորդ Վատիկան, մարդիկ գնում են Հռոմ, Երուսաղեմ, քրիստոնյան մարդը պետք է տեսնի այս հրաշքը, գա և մնա այստեղ։

Էջմիածնում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Հայաստանը 10 միլիոն հայի հայրենիքն է, Էջմիածինը 10 միլիոն հայի հոգևոր կենտրոնն է։ Իրական Հայաստան ասելով՝ ուզում են հայությանը բաժանել 2 մասի՝ ՀՀ և Սփյուռք։

Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպես չլինի։ Էջմիածինը դարձնելու ենք համայն քրիստոնյա աշխարհի կենտրոններից մեկը։ Կրոնական տուրիզմի տարբեր կենտրոններ են այստեղ լինելու, մարդիկ գալու են այստեղ, որ առնչվեն քրիստոնեության հետ։ Էջմիածինցիները պետք է իրենց հավատը ցույց տան կրոնական տուրիստներին»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031