Skip to main content

Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճել է ոսկե մեդալ։

68 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշը մրցել է Թուրքիան ներկայացնող Սարուհան Կարաօղլուի հետ։ Գոտեմարտի արդյունքում Մարտիրոսյանը ժամանակից շուտ 10-0 հաշվով պարտության է մատնել մրցակցին և հռչակվել չեմպիոն։

Հայաստանի հավաքականի կազմում ևս երկու մարզիկներ՝ 41 կգ քաշային Տիգրան Աղաջանյանը և 57 կգ քաշային Ատոմ Եսայանը, իրավունք են ստացել գորգ դուրս գալ բրոնզե մեդալների համար մղվող գոտեմարտերում։ Մրցաշարում իրենց ելույթները կշարունակեն նաև 38 կգ քաշային Նորայր Գևորգյանն ու 52 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, որոնք կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031