Skip to main content

Մենք էլ ձեր սրբությանը կկպնենք` ФСБ-ի գործակալներին. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Դուք մեր ապրանքների համար սահմանափակումնե՞ր եք մտցնում։ Շատ լավ, մենք էլ ձեր սրբությանը կկպնենք` ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) գործակալներին։ Ուզո՞ւմ եք շարունակել։ Դե մենյուից ընտրե՛ք հաջորդ թիրախը.

Երկաթուղու ազգայնացում (որի հետ աշխարհաքաղաքական պլաններ էիք կառուցում),
ԱԴԾ (ФСБ) սահմանապահներին «Прощание славянки» մարշը երգել տալը,
102-րդ ռազմակայանին «Прощание славянки» մարշը երգել տալը,
Ձեր սիրելի քարոզչական ալիքների փակումը,
ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ դրա դագաղի վերջին մեխը խփելը,
Արևմտյան ապրանքների՝ Հայաստանով ձեր երկիր մուտք գործելու արգելումը (մոլորակի կեսը կպտտվեք, Ղրղզստանով կներմուծեք, այդ մաքսատուրքերի 98,7%-ը մերը չէ՞ր),
Ընտրե՛ք ձեր տարբերակը։ Ծանուցում` այս ընթացքում կարող եք գոռալ ու ձեր տեղական ներկայացուցիչներին գոռացնել՝ ձայնալարերի ուզած չափով»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031