Կոնգրեսը հավանություն է տվել լրատվամիջոցներին 9 միլիարդ դոլարի չափով աջակցության կրճատմանը

Կոնգրեսը հավանություն է տվել լրատվամիջոցներին 9 միլիարդ դոլարի չափով աջակցության կրճատմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ հաղթանակ է տարել Կոնգրեսում: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը ուրբաթ՝ հուլիսի 18-ին, ընդունել է օրենք, որը կրճատում է միլիարդավոր դոլարներով արդեն հաստատված պետական ծախսերը՝ արտաքին օգնության և հանրային հեռարձակողների համար նախատեսված դաշնային ֆինանսավորման համար: Կրճատումները նախաձեռնել է Թրամփը:

Ներկայացուցիչների պալատում 216 կոնգրեսական քվեարկել է օրենքի օգտին, իսկ 213-ը՝ դեմ: Այս փաստաթուղթն արդեն ընդունվել էր Սենատում: Այժմ Թրամփին անհրաժեշտ է միայն ստորագրել օրենքը, որպեսզի այն ուժի մեջ մտնի:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031