ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է 384.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.24 դրամ (աճել է 2.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում է 385.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-443 դրամով, վաճառվում է 449–454 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.66-4.86 դրամով, վաճառվում է 4.96-5.12 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 385.5 դրամով:
Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 448 դրամով:
Ռուբլին գնվում է 4.83 դրամով, վաճառվում է 4.92 դրամով: