Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Իջևան քաղաքներում Արագածոտնի Աշնակ բնակավայրում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան, Ս․Մատնիշյան, Սունդուկյան, Պուշկինի, Թումանյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թավրիզյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Արցախյան փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 22-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Աշնակ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031