Երևանյան խճուղում բախվել են հեծանիվը, «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։20-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 145 հասցեի դիմաց բախվել են էլեկտրական հեծանիվը, «Volkswagen» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930