Թրամփը դատի է տալու WSJ-ին՝ Էպշտեյնին ուղարկած «էրnտիկ նվերի» մասին հոդվածի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է The Wall Street Journal-ին, NewsCorp մեդիա հոլդինգին և դրա սեփականատեր Ռուպերտ Մերդոկին դատի տալու մտադրության մասին. պատճառը հրապարակված հոդվածն է, որում պնդվում է, որ Թրամփը «էրոտիկ նվեր» է տվել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին: Այս մասին նա հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում:

Թրամփի խոսքով՝ WSJ-ի հոդվածը «կեղծ» է, իսկ թերթն ինքնին՝ «զզվելի և կեղտոտ»։ Նա ընդգծել է, որ նախապես տեղեկացրել է խմբագրական խորհրդին և Մերդոկին տեղեկատվության ոչ հավաստի լինելու մասին, սակայն նրանց կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել։ ԱՄՆ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ նման «նվերը» իր քաղաքական հակառակորդները վաղուց կօգտագործեին, եթե այն իսկապես գոյություն ունենար։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ կարծում է, որ լրատվամիջոցները պետք է «սովորեն ճշմարտացի լինել» և չհենվեն անվստահելի աղբյուրների վրա։

The Wall Street Journal-ը նախկինում հայտնել էր, որ Էպշտեյնի 50-ամյակի համար պատրաստված ալբոմում, ենթադրաբար, եղել է Թրամփի նամակը՝ ձեռքով նկարված մերկ կնոջ պատկերով։ Էպշտեյնն ինքը նախկինում դատապարտվել էր անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների համար։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930