Wildberries միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակն ընդլայնում է առաքման հնարավորությունները Հայաստանում՝ գործարկելով նոր ձևաչափ՝ «Էքսպրես առաքում»։
Այժմ հաճախորդները կարող են ստանալ ապրանքը Պատվերների ստացման կետից (ПВЗ) մինչև տուն՝ լիովին անվճար և ընդամենը 2 ժամվա ընթացքում։
Ծառայությունն առայժմ գործում է այն պատվերների համար, որոնք արդեն հասել են Wildberries-ի պատվերների ստացման կետ։ Առաքումը հնարավոր է նույն օրը՝ հասցեն նշելու և հասանելի ժամային պատուհանը ընտրելու միջոցով։
«Հայաստանում էլեկտրոնային առևտուրը արագ զարգանում է, և սպառողների սպասելիքներն աճում են։ Շեշտը դրվում է ոչ միայն ապրանքի որակի, այլև արագ ու հարմար սպասարկման վրա։ Մենք ներդնում ենք «Էքսպրես առաքում», որպեսզի ապրանքների ստացումը լինի հնարավորինս արագ, պարզ և հասանելի։ Wildberries-ն այսուհետ ավելի մոտ է, քան երբևէ»,-նշել է Wildberries-ի Հայաստանի ռեգիոնալ տնօրեն Դավիթ Միրզոյանը։
Սկզբում ծառայությունը հասանելի կլինի միայն Երևանի տարածքում, սակայն առաջիկայում նախատեսվում է ընդլայնել այն դեպի մարզեր։
Wildberries-ը շարունակում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում՝ ներդնելով նորարարական լուծումներ, որոնք նպաստում են թվային շուկայի առաջխաղացմանը և ամրապնդում հաճախորդների վստահությունը։