Իշխանությունը փորձում է միջանցքի թեմայի էությունը խեղաթյուրել` ներկայացնելով, որ ընդդիմախոսների խնդիրն այն է, որ միջանցքը ոչ թե ՌԴ-ն, այլ, օրինակ, ԱՄՆ-ն է վերահսկելու. Տիգրան Աբրահամյան

Երբ միջանցքային տրամաբանության հարցը մտավ արտաքին քաղաքական օրակարգ, 3-4 ուղիներ էին քննարկվում:  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Մեղրիով անցնող տաբերակը նաև հակաիրանյան ուղղվածություն ունի, որի շահագրգիռ կողմերն առաջին հերթին Իսրայելն ու ԱՄՆ-ն են:

Մյուս կողմից, գեոպոլիտիկ առումով, ռեգիոնալ ապաշրջափակման այս քննարկումների հիմքում ՌԴ-ն ռեգիոնից դուրս մղելն է, որի շրջանակում Արևմուտք-ՌԴ կոշտ դիմակայությունը նաև ՀՀ-ում է դրսևորում ստանում:

Իշխանությունը փորձում է թեմայի էությունը խեղաթյուրել` ներկայացնելով, որ իշխանության նախաձեռնության ընդդիմախոսների խնդիրն այն է, որ միջանցքը ոչ թե ՌԴ-ն, այլ, օրինակ, ԱՄՆ-ն է վերահսկելու:

Անկախ մոտեցումներից, խնդիրը ոչ թե տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ընտրության, այլ ՀՀ-ի ինքնիշխանության և իրավազորության մասին է:

Իսկ ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է»,- գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031