Կյանքից հեռացել է «Արցախի այաներ»-ից Անահիտ Հովսեփյանը

Կյանքից հեռացել է Անահիտ Հովսեփյանը՝ «Արցախի այաներ» համույթի նշանավոր անդամ, Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ։ Լուրը հայտնում է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը։

«Նրա շնորհիվ այայի կերպարը վերածվել էր կենդանի խորհրդանիշի՝

մայրական ջերմության, խոհեմության, համարձակության ու ուժի։

Անահիտ Հովսեփյանի մահվամբ Արցախի կատարողական արվեստը կորցրեց մի ամբողջ մշակութային կերպար։

Նա մնալու է հանդիսատեսի հիշողության մեջ՝ որպես Արցախի հոգեղեն Այա՝ նվիրվածության, գեղեցկության ու հպարտության մարմնացում»,- նշել են նախարարությունից։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930