Կարապետյանների «Ֆլորենս»-ի բաժնեմասը՝ արգելանքի տակ․ պետբյուջե պետք է վճարեն կես միլիոն դրամ․

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանն արգելանքի տակ է։

Ըստ աղբյուրի՝ դեռ 2023 թվականից «Ֆլորենս Գարդեն» ՍՊԸ-ն երկու տարբեր վարույթներով պետք է պետական բյուջե վճարեր ընդհանուր 563 հազար դրամ, ինչը չի կատարվել։

«Ֆլորենս Գարդեն» ՍՊԸ-ն, ըստ նույն աղբյուրի, պատկանում է «Գոլդ Ռեստ» ընկերությանը, որի բաժնեմասի 65 տոկոսը պատկանում է նախկին վարչապետի որդուն՝ Տիգրան Կարապետյանին։ Վերջին օրերին Կարապետյանների ռեստորանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, դադարեցված է գործունեությունը, չեղարկվում են ամրագրումները։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor.am-ին հայտնեց, որ ռեստորանում կատարվել են քննչական գործողություններ՝ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք դեպքը կապված է ռեստորանի սեփականատերերի հետ, խոսնակը բացասական պատասխան տվեց։ Ռեստորանի աշխատակիցներից մեկն էլ փոխանցեց, որ առայժմ հայտնի չէ, թե երբ է գործունեությունը վերսկսվելու։ Այն փակ է արդեն երեք օր։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031