ԱԽ քարտուղարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԽ քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ-ՄԹ հարաբերություններն ապագայում կշարունակեն ավելի զարգանալ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930