Չինաստանում եւ Հայաստանում հիմնադրվել է Հայ‑չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը

Չինաստանի Սիանքաղաքում ( Xi’an Daxing հիվանդանոցում) բացվել է հայկական անկյուն, որտեղ հիմնադրվել է «ԷԼԶԱ» հայ-չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը։

Նախաձեռնության հիմնադիրներն են երկու հայտնի գործարարներ՝ Վարդան Հովսեփյանը և Մարկոս Արզումանյանը, ովքեր իրենց բազմամյա փորձը և միջազգային կապերը միավորել են՝ ստեղծելու առողջապահական նոր մոդել հայաստանցիների համար։Վարդան Հովսեփյանը Հայաստանի առաջատար արևային էներգետիկայի ընկերություններից մեկի՝ «ԷկոՎիլ Հոլդինգ»-ի համահիմնադիրն ու տնօրենն է։ Նրա ղեկավարությամբ ընկերությունը տարիներ շարունակ ներդրել է նորարարական լուծումներ, առաջատար տեխնոլոգիաներ և իրականացրել է խոշոր նախագծեր Հայաստանի բոլոր մարզերում՝ դառնալով ոլորտի վստահելի գործընկերներից մեկը։ Ընկերությունն այժմ գործունեություն է ծավալում նաև Վրաստանում և Շվեյցարիայում։

Մարկոս Արզումանյանը 2018 թվականից բնակվում և գործունեություն է իրականացնում Չինաստանում՝ հանդիսանալով Yazhong Group-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Նա նաև Չինաստանում Մոսկվայի պետական համալսարանի (МГУ) միակ պաշտոնական ներկայացուցիչը և Xi’an Daxing Hospital եւ Xi’an Jiaotong Medical Spector-ի պաշտոնական ներկայացուցիչն է ԱՊՀ երկրներում։ Մարկոս Արզումանյանը ունի մեծ փորձ միջազգային առևտրի, իրավաբանական խորհրդատվության և ներդրումային ծրագրերի իրականացման ոլորտում, ինչպես նաեւ կապեր Չինաստանի կառավարական բարձր օղակներում, ինչը նրան դարձնում է վստահելի և հմուտ գործընկեր Չինաստանի բարդ ու մրցունակ շուկայում։ Այս երկու մասնագետների համատեղ ջանքերով ստեղծված Հայ‑չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը նպատակ ունի դառնալ կամուրջ Հայաստանի և Չինաստանի միջև առողջապահության և բժշկական ծառայությունների ոլորտում։

Կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստանի քաղաքացիների համար հասանելի դարձնել միջազգային մակարդակի ծառայություններ եւ բժշկական ոլորտի նորագույն տեխնոլոգիաները:

f.jpeg (89 KB)

Կենտրոնը տրամադրում է՝

  1. խոր բժշկական հետազոտություններ,
  2. ժամանակակից ախտորոշում, և բուժում այնպիսի հիվանդությունների դեպքում, որոնք պահանջում են բարձր մասնագիտացում և համաշխարհային փորձի կիրառում։ Ծառայությունները ներառում են, մասնավորապես․
  3. քաղցկեղ ,
  4. սիրտ–անոթային հիվանդություններ
  5. աուտիզմ
  6. նյարդաբանություն
  7. ուռոլոգիա և այլ չարորակ նորագոյացությունների ախտորոշում և բուժում, ինչպես նաև այլ բարդ և հազվադեպ հանդիպող ախտաբանությունների կառավարում։

Կենտրոնի ստեղծումը Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն է տալիս օգտվելու Չինաստանի առաջատար հիվանդանոցների ծառայություններից և ստանալու բարձրակարգ բուժում՝ մատչելի գներով։ Այս համագործակցության շնորհիվ ՀՀ քաղաքացիները կարող են անցնել խորացված հետազոտություններ, ստանալ ճշգրիտ ախտորոշումներ և օգտվել բուժման այնպիսի մեթոդներից, որոնք կիրառվում են միջազգային առաջատար բժշկական կենտրոններում՝ առանց երկարատև կազմակերպչական դժվարությունների և պաշտոնական ներկայացուցչություն չունեցող միջնորդների։ Կենտրոնը ստանձնում է ամբողջական աջակցություն՝ սկսած խորհրդատվությունից, փաստաթղթերի նախապատրաստումից և բժշկական ուղղորդումից, մինչև բուժման ընթացքի համակարգում, լեզվական և մշակութային խոչընդոտների հաղթահարում։ Այսպիսով, Հայաստանի քաղաքացիների համար բացվում է ուղիղ ճանապարհ դեպի Չինաստանի լավագույն հիվանդանոցները՝ ապահովելով որակյալ բժշկական օգնություն և առավելագույն հարմարավետություն ողջ գործընթացում։ Նշենք , որ Xi’an Daxing Hospital–ը համարվում է տարածաշրջանի լավագույն հիվանդանոցը, որն ունի սեփական 5 աստղանի հյուրանոց հիվանդանոցի տարածքում, առողջարանային համալիր եւ հայտնի է չինական ավանդական բժշկության ոլորտում իր ունեցած հաջողություններով։ Կենտրոնի հիմնադրման վրա ծախսվել է ավելի քան 1.5 մլրդ ամերիկյան դոլար։ Տարածքը՝ 3 մլն քառակուսի մետր։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031