Թրամփը հայտարարել է, որ չի շտապում բանակցել Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի անհապաղ անցկացումը։

«Նրանք [Իրանի իշխանությունները] ցանկանում են բանակցել։ Ես չեմ շտապում բանակցել, քանի որ մենք ոչնչացրել ենք նրանց [միջուկային] օբյեկտը»,- ասել է նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմական բազայում։

Խոսելով այն հնարավորության մասին, որ Իրանը կարող է վերսկսել միջուկային ծրագրի զարգացումը, Թրամփն ընդգծել է. «Նրանք ստիպված կլինեն ամեն ինչ սկսել զրոյից։ Ավերածություններն այնքան մեծ են, որ այն [օբյեկտը] այլևս հնարավոր չէ օգտագործել։ Նրանք ստիպված կլինեն մեկ այլ լեռ ընտրել»։ Թրամփը չի հստակեցրել, թե Իսլամական Հանրապետության որ օբյեկտն է նկատի ունեցել։ Մասնավորապես, լեռի խորքում է գտնվում Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտը։

Axios պորտալը աղբյուրներին հղում կատարելով տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պայմանավորվել են օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային գործարք կնքելու վերջնաժամկետ։ Հակառակ դեպքում Թեհրանը «կբախվի կոշտ պատժամիջոցների»։

 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031