Չինաստանը փորձում է հասնել մեզ արհեստական բանականության ոլորտում, մենք նրանց հետ կմրցենք շատ բարեկամական ձևով. Թրամփ

ԱՄՆ-ն և Չինաստանը կմրցեն արհեստական բանականության ոլորտում զարգացման գործում գերիշխանություն ստանալու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում՝ էներգետիկայի հարցերով գագաթնաժողովում ելույթ ունենալիս։

«Չինաստանը և այլ երկրներ փորձում են հասնել Ամերիկային արհեստական ​​բանականության ոլորտում, և մենք թույլ չենք տա նրանց դա անել: Մենք ունենք հիանալի չիպեր, մենք ունենք ամեն ինչից լավագույնը: Եվ մենք կպայքարենք նրանց դեմ շատ բարեկամական ձևով», — խոստացել է ԱՄՆ նախագահը:

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն արհեստական բանականության ոլորտում «գլոբալ գերտերություն է և առաջ է Չինաստանից»։

Հունվարին Թրամփը OpenAI-ի ChatGPT արհեստական բանականության չաթբոտի մրցակից DeepSeek չինական նեյրոնային ցանցի վերջին տարբերակի թողարկումից հետո հայտարարել է, որ չինական չաթբոտի հաջողությունը պետք է խթան հանդիսանա արհեստական բանականության մոդելների ամերիկացի մշակողների համար։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031