Փարիզը չի մասնակցի Կիևին ամերիկյան զինատեսակներ փոխանցելու նախաձեռնությանը․ Politico

Politico պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆրանսիան հրաժարվում է մասնակցել ԱՄՆ-ի նախաձեռնությանը, որի շրջանակում Ուկրաինային զենք է տրամադրվելու եվրոպական երկրների ֆինանսավորմամբ։

Թերթը պարզաբանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղուց հանդես է գալիս այն բանի օգտին, որ եվրոպացիները խրախուսեն իրենց սեփական պաշտպանական արտադրությունը և զենք գնեն միայն եվրոպական արտադրողներից։

«Հենց այս պատճառով Փարիզը չի միանա ԱՄՆ-ից զենք գնելու նախաձեռնությանը», — գրում է պարբերականը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031