Հարց դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը. Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, անդրադարձել է 8 ամսական երեխայի մորը 3 ամսով կալանավորելու դատավորի որոշմանը։

Նա, Facebook–ի իր էջում գրել է. «Երեք երեխաների (փոքրը ութ ամսական է) մայր այս կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեաված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո, իրավաբան գործընկերներս ինձ լավ կհասկանան, շըրըխկ, և արդեն մեղադրյալ է:

Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն քանի որ կինը ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ իր տանը կրի տնային կալանքը: Իսկ դատարանն ինչ է անում դրա փոխարեն, էլի, շըրըխկ և 3 ամսով կալանք: Հիմա այս կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգածությանը չի կարող թողնել:

Մի կարևոր հանգամանք ևս, գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն:

Հիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը:

Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ներքին համոզմունքը նաև նրա համար է մտածված, որ մի քիչ մարդ մնաք:

Արդարությունն ու արդարադատությունը նաև մարդասիրություն են ենթադրում:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031