Ամենայն հայոց կաթողիկոսը ազգընտիր կաթողիկոս է. ՀՀ իշխանության կաթողիկոսը չէ.Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյան

Եթե աշխարհի մեջ մի եկեղեցի կա, որի պատրիարքը կամ կաթողիկոսը կամ պապը ազգընտիր է, դա մենակ հայոց եկեղեցին է. օրինակ, Հռոմի պապը ընտրվում են ընդամենը 120-150 կարդինալների կողմից, իսկ պատրիարքները ընտրվում են եպիսկոպոսների կողմից։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։

«Իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվում է 85% աշխարհականների կողմից և միայն 15 կամ 20% հոգևորականների կողմից։ Ամենայն հայոց կաթողիկոսը ազգընտիր կաթողիկոս է, նա Հայաստանի իշխանության կաթողիկոսը չէ, մենք այսօր աշխարհում ունենք մոտավորապես 7–8 միլիոն հայություն և այդ հայության ձայնը ավելի շատ է, քան թե 3 միլիոն հայության, որն ապրում է Հայաստանում։

Այն անձը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հացը կերել է, չի կարող դավաճանել այս կառույցին։ Եթե որևէ մեկը ինձ անձամբ իմ աշխարհիկ անունով դիմի, ես նրան երբեք բարև չեմ տա, որովհետև դա կնշանակի, որ իրենք չեն ընդունում իմ օծումը

Այս պարագայում Վեհափառ հայրապետը ընտրված է Ամենայն հայոց կաթողիկոս, իր անունն է Գարեգին երկրորդ կաթողիկոս Ամենայն հայոց։ Ուրեմն, եթե իրենք չեն ընդունում հայրապետին, Ամենայն հայոց կաթողիկոսին, նշանակում է, որ 1999 թվականից ի վեր բոլոր մկրտվածները, բոլոր ձեռնադրվողները՝ եպիսկոպոս, քահանա և բոլոր տաճարները, որոնք օծված են մյուռոնով, որովհետև սուրբ մյուռոնը օծել է անձամբ Վեհափառ հայրապետի ձեռքով և այդ մյուռոնով է, որ օծվել են մենք՝ եպիսկոպոսները, քահանաները, եկեղեցիները և երեխաները ամբողջ աշխարհով մեկ, ուրեմն եթե աշխարհում այսօրը 10 մլն հայ կա, գոնե 7 միլիոնը քրիստոնյա չէ։ Եթե քրիստոնյա չենք, նշանակում է, որ պիտի գործ անենք այս եկեղեցին»«–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031