Թուրքիան արդեն մտավ Մեղրի, մենք այլևս չենք կարող վերահսկողությունը հետ վերցնել. քաղաքագետ

Այս խմբի այսպես ասած, ԱԳՆ ներկայացուցիչը ասաց, որ նրանք զիջել են փաստորեն «Զանգեզուրի միջանցքը», նա օգտագործեց աուտսորսինգ տերմինը, երբ որ երկիրը աուտսորսինգի է ենթարկում իր տարածքը ինչ-որ մասնավոր ընկերության, որը վերահսկվելու է արդեն ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաև Ադրբեջանի և գուցե նաև Թուրքիայի կողմից։ Այս մասին նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Դա նշանակում է, որ այդ մասնավոր ընկերությունը ձեր տարածքում ենթարկվելու է Թուրքիային և Ադրբեջանին։ Այսինքն, մենք արդեն այս տարածքը չենք վերահսկում, Թուրքիան մտնում է մեր տարածք և երբևիցե հետ չի քաշվելու։ Նա ընդմիշտ մտել է արդեն Սյունիք, թող դա հասկանան այն մարդիկ, որոնք ոչխար էին մորթում, 680000 մարդ, որ իրեն ընտրեց։ Այդ մարդկանց համար ավելի մեծ ցավ է առաջացնում նախկինների թալանը, քան հայրենիքի կորուստը։ Նրանք ավելի էմոցիոնալ են հիշում, թե ինչպես են իրենցից փող խլել, բայց ոչ հայրենիք խլել։ Արցախի մասին այլևս ոչ ոչ ոք չի խոսում։ Պարզվում է, որ մեր հասարակությունը փողը և ուտելիքը ավելի է գնահատում, քան հայրենիք ունենալը, ցավոք սրտի»,–ասաց նա։

Խաչիկյանը նկատեց, որ եթե Ալիևի համար սա լիներ միայն տրանսպորտային հարց, ինչու նա պետք է պնդեր, որ հայերը չվերահսկեն դա. «Եթե լիներ ուղղակի տրանսպորտային հարց, հազար ձև կա, արագ ձևով այդ վիզաները ստանալ, անգամ էլեկտրոնային վիզաները ստանալ սահմանի վրա։ Ալիևը չի համաձայնվում, նա ասում է, որ հայերը չպետք է սա վերահսկեն։Հինգ տարեկան երեխան էլ կհասկանա՝ ինչու նա չի ուզում, որ հայերը սա վերահսկեն, որ դա իր ձեռքը ընկնի։ Այսքան պետություններով անցնում են առևտրական ճանապարհները, որևէ պետությանը ստիպե՞լ են, որ նա կորիդոր տա։

Մենք սա կորցրեցինք արդեն փաստորեն, և ձեզ հավատացնում եմ, որ այսօր երեկոյան դուրս գաք Երևան, էլի էդ կերուխումը կշարունակվի, մեր ժողովուրդը ոնց որ թքած ունի, մենք Հայաստան կունենանք, չենք ունենա։

Մենք կտրվեցինք Իրանից, ընկանք շրջափակման մեջ, այդ միջանցքը նրանք լայնացնելու են։ Գուցե հաջորդ տարի ադրբեջանցիներին չբերեն, որ իրենց դեսպանը այստեղ նորից ընտրվի, հենց որ նա նորից ընտրվի, միանգամից ադրբեջանցիների վերադարձի հարցը նորից կդնեն։ Կվերադառնան 100 հազարավոր ադրբեջանցիներ, հայերը կամաց-կամաց կսկսեն դուրս գալ Սյունիքից, Կապանից, Գորիսից»,– հայտարարեց քաղաքագետը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031