Իշխանությունը խորհրդարանում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. հարձակում` բռնության ուղեկցմամբ և ուղիղ ազատությունից զրկում․ Աբրահամյան

Մեր երկրում այնքան աննախադեպ իրադարձություններ եղան, որ հասարակությունը ծանր իրավիճակներն անցավ տանելու իմունիտետ ձևավորեց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մեր գործընկեր Արթուր Սարգսյանի կալանավորումն ու ահաբեկչության տակ «սղացնելու» իշխանության հետրողականությունը ցույց է տալիս, որ իշխանությունը խորհրդարանում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. հարձակում` բռնության ուղեկցմամբ և ուղիղ ազատությունից զրկում:

Բնականաբար բացառելի չէ երկու տարբերակի ներդաշնակ իրականացումը:

Արթուրը պարզ տղա է, հայի լավ տեսակ, ում գործունեությունը որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ այն հոդվածի հետ, որը կախվեց նրա գլխին:

Ազատություն Արթուրին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031