Հրազենային վնասվածքով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել ռուսական ռազմաբազայի զինծառայող

Այսօր ժամը 18։30-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ռուսական 102-րդ ռազամաբազայի 23-ամյա զինծառայող՝ գլխի հրազենային վնասվածքով։

«Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ ռուս զինծառայողին վիրահատել են, բայց նրա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

Պարզ չէ, թե ի՞նչ հանգամանքներում է զինվորը ստացել հրազենային վիրավորումը ռուսական ռազմաբազայի տարածքում: Դա, ըստ ամենայնի, ռուսական կողմը կքննի:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031