ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ «հույս ունի», 2e Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կարող են համաձայնության գալ առաջիկա մի քանի օրերի ընթացքում՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար, հաղորդում է NBC News-ը։
«Հուսով ենք՝ նրանք կանցնեն անուղղակի բանակցությունների, -հայտարարել է Ռուբիոն։ -Կարծես թե պայմաններն ընդհանուր առմամբ համաձայնեցված են, բայց հիմա ակնհայտորեն անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են այդ պայմանները կիրառվելու»։
Պետքարտուղարը հայտնել է, որ նախօրեին խոսել է հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, որը «լավատես է, որ մոտիկից բանակցությունները շատ շուտով կսկսվեն»։
«Կարծում եմ՝ մենք ավելի մոտ ենք մեր նպատակին, գուցե ավելի մոտ, քան եղել ենք երկար ժամանակ, և լիահույս ենք։ Բայց նաև գիտակցում ենք, որ ճանապարհին դեռ որոշ մարտահրավերներ կան», — հավելել է Ռուբիոն։