Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով

Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով շփումները։ Այսպես է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել URA.RU-ի հարցին այն մասին, թե ինչպես է Կրեմլը արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

«Մենք, իհարկե, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, և մենք բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը։ Հենց նման համաձայնագրի ստորագրումն է դառնալու շատ կարևոր գործոն, որը կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն կհաղորդի տարածաշրջանին։ Մենք լիովին աջակցում ենք այս գործընթացին», — ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Աբու Դաբիում տեղի են ունենում բանակցություններ Փաշինյանի և Ալիևի միջև: Մինչև առանձնազրույցը, կողմերը հանդիպում են ունեցել ընդլայնված կազմով:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031