Թրամփը չի պարզել՝ ով է որոշել դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հետաքննել, թե վարչակազմում ով է ընդունել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին նա հայտարարել է Սպիտակ տանը աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։

«Ես այս հարցին խորամուխ չեմ եղել։ Ներկայում ուսումնասիրում ենք Ուկրաինայի և զինամթերքին առնչվող իրավիճակը», — նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հավելել է, որ ինքը կլինի առաջինը, որին կտեղեկացվի Կիևին զենքի մատակարարման վերաբերյալ ցանկացած որոշման մասին։ «Ես կարող եմ ինքս հրաման տալ, բայց դեռ չեմ կատարել»,- հավելել է Թրամփը։

Ավելի վաղ Associated Press-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնի կողմից ռազմական օգնությունը կասեցնելու որոշումը Թրամփի համար անակնկալ էր։ Գործակալության տվյալներով՝ նա դժգոհություն է հայտնել Պաշտպանության նախարարության և նախագահական վարչակազմի միջև համակարգվածության բացակայության վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Պենտագոնի մամուլի քարտուղար Քինգսլի Ուիլսոնը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը խորհրդակցել է նախագահի հետ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031