«Պետրոս Ղազարյանը հենց հիմա վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը». Մարտիրոսյան

ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հ1-ի Պետրոս Ղազարյանը հենց հիմա վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի «Մայր Աթոռը ազատագրելու» արշավը: Նրա հյուրը հոգևորական է, այլընտրանքային հոգևորական երևի, սարկավագ սպիտակ վերնաշապիկով , փողոցային հասանելի բառապաշարով, ԱԱԾ-ին ОМОН-ի հետ շփոթող, թանգարանի գանձերն ա ուզում ստուգի տեղում են, թե՞ չէ, копьë -ա ման գալիս՝( Աստվածամուխ Սուրբ Գեղարդի) հետ ա:

Հաղորդման թեման էլ հետևյալն է «Ինչ է կատարվում եկեղեցու ներսում»: Էս հարցերին ջինսերով ու սպիտակ վերնաշապիկով «կյանքի տղեն» լուրջ դեմքով պատասխանում է, որպես հոգևորական:

Պետրոս Ղազարյանը դեռ երբեք էսքան լուռ չէր մնացել իր հաղորդման ժամանակ:

P.S. ՀԱԷ-ի ազատագրիչին ասեք, որ էս «իրական հայաստանի իրական հոգևորականին» դարձնի իր ազատագրական պայքարի սիմվոլ»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031