Ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի մասնակցել, Վեհափառն էլ չէր կարող հովանավորել. Միքայել արքեպիսկոպոս

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր պաշտպանների թիմի միջոցով արձագանքել է Փաշինյանի այսօրվա գրառմանը:

«Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն …………… (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:

Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:

Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել:

Հասկացա՞ր, այ ………. (լրացնել ըստ արժանվույն)»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031