Ֆրանսիացի իրավաբանները պահանջում են դադարեցնել Իսրայելի համար ռազմական բեռների տարանցումը

Ֆրանսիական Jurists for the Respect of International Law (JURDI) իրավաբանների խումբը դատական ​​հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով կասեցնել Ռուասի Շառլ դը Գոլ օդանավակայանով Իսրայելին ռազմական բեռների մատակարարումը։

JURDI-ն հայտարարել է, որ «անհետաձգելի հայց» է ներկայացրել Մոնտրեյի վարչական դատարան՝ շվեդական «Swebor Stal Svenska AB »ընկերության կողմից իսրայելական «Elbit Systems» պաշտպանական կորպորացիային ուղարկված ռազմական տեխնիկայի խմբաքանակի տարանցումը կասեցնելու համար։

«Elbit Systems-ը Իսրայելի բանակի զենքի խոշորագույն մատակարարն է և կարևոր դեր է խաղում ներկայիս ռազմական գործողություններում, այդ թվում՝ Գազայի հատվածում», — ասվում է խմբի կողմից X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

Փաստաբանները նշում են, որ ցանկացել են ֆրանսիական իշխանությունների ուշադրությունը հրավիրել միջազգային հանցագործություններին իրենց «հնարավոր հանցակցության» վրա, որը, նրանց խոսքով «հակասում է ֆրանսիացի ժողովրդի արժեքներին»։

«Elbit Systems-ի համար նախատեսված զրահապատ մեքենաների անվերահսկելի տարանցման թույլտվությունը համարժեք է Ֆրանսիայի տարածքից միջազգային հանցագործությունների կատարմանը նպաստելուն, որոնք արդեն դատապարտվել են Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային քրեական դատարանի կողմից», — ընդգծել է JURDI-ն։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031