Թրամփն ազդարարել է Վիետնամի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է Վիետնամի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին։

«Մեծ պատիվ ունեմ հայտարարելու, որ հենց նոր առևտրային համաձայնագիր կնքեցի Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության հետ՝ Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության պատվարժան գլխավոր քարտուղար Տո Լամի հետ զրույցից հետո։ Դա հիանալի համագործակցություն կլինի մեր երկու երկրների միջև։ Պայմաններն այն են, որ Վիետնամը Միացյալ Նահանգներին կվճարի 20% սակագին մեր տարածք առաքվող բոլոր ապրանքների և 40% սակագին ցանկացած փոխադրման համար»։

Իր հերթին, Վիետնամը կանի այն, ինչ երբեք չի արել՝ Միացյալ Նահանգներին կտա առևտրի համար ԼԻԱՐԺԵՔ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ իր շուկաներին։ Այլ կերպ ասած, նրանք «կբացեն իրենց շուկան Միացյալ Նահանգների համար», ինչը նշանակում է, որ մենք կկարողանանք մեր արտադրանքը վաճառել Վիետնամ զրոյական սակագնով։ Ըստ իս, Միացյալ Նահանգներում այդքան լավ վաճառվող ամենագնացը, կամ ինչպես այն երբեմն անվանում են մեծ շարժիչով ավտոմեքենան, հիանալի լրացում կլինի Վիետնամի տարբեր ապրանքատեսակների շարքին։ Մեծ հաճույք էր գլխավոր քարտուղար Տո Լամի հետ անձնական շփումս։ Շնորհակալություն այդ հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։» գրել է նախագահը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031