Վրաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հացադուլ է հայտարարել և փողոցային պայքարի կոչ է արել

«Դրոա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան Վրաստանի խորհրդարանի դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել՝ կոչ անելով գործող կառավարությանըփողոցային դիմադրություն ցույց տալ։ Այս մասին հաղորդում է Новости Грузия-ն։

Նա նշել է, որ հացադուլը պատասխան է «Վրացական երազանքի» ավելի քան 60 քննադատների ձերբակալություններին, որոնց մեծ մասը ձերբակալվել է եվրոպամետ բողոքի ակցիաների ժամանակ։

«Հեղափոխությունը և նրանց փողոցում տապալելը միակ ճանապարհն է։ Ես ոչ մեկին իմաստություն չեմ սովորեցնում, ես ոչ մեկին չեմ ասում, թե երբ դուրս գալ փողոց։ Ես ոչ մեկին կոչ չեմ անում հացադուլ անել կամ բանտ նստել։ Ես պատրաստ եմ դիմադրության համար զոհաբերել ինձ այս ռեժիմին», — ընդգծել է Խոշտարիան։

Խոշտարիան հացադուլը սկսել է «Փոփոխությունների համար կոալիցիայում» իր երկու ամենամտերիմ դաշնակիցների՝ Նիկա Մելիայի և Նիկա Գվարամիայի ձերբակալությունից անմիջապես հետո։ Երկուսն էլ հրաժարվել են ցուցմունք տալ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին ենթադրյալ հանցագործությունները հետաքննող խորհրդարանական քննչական հանձնաժողովին։ Նմանատիպ ձևով ձերբակալվել են ևս վեց ընդդիմադիր գործիչներ։ Ոմանք արդեն դատապարտվել են 7-8 ամսվա ազատազրկման, իսկ մյուսները սպասում են դատարանի որոշմանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031