Իսրայելը կրկին դադարեցրել է մարդասիրական օգնության մատակարարումը Գազա։ Այս մասին հաղորդել է Իսրայելի Channel 12-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։
Լուրը տարածվել է այն բանից կարճ ժամանակ անց, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ նա հրամայել է զինվորականներին առաջիկա երկու օրվա ընթացքում ներկայացնել ծրագիր՝ «կանխելու Համասի կողմից մարդասիրական օգնության գողացումը»։
Channel 12-ի կողմից մեջբերված իսրայելցի պաշտոնյան ասել է, որ վարչապետի գրասենյակի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը սպառնացել է թողնել իր աշխատանքը կառավարությունում, եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն օգնության հասնելը Համասին կանխելու համար։
Պաշտոնյայի խոսքով՝ օգնության մատակարարումների դադարեցումը կշարունակվի մինչև Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իր ծրագրի ներկայացումը։