Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա

Ուկրաինայի զինված ուժերը շուտով կստանան նոր հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կօգնեն հետ մղել թշնամու անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումները, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հաղորդում է РБК-Украина-ն։

«Մենք նաև դրական նորություններ ենք պատրաստում հակաօդային պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի ամրապնդման վերաբերյալ։ Մենք կզարգացնենք ուժերը, պատերազմը նոր մարտահրավերներ է առաջադրում, մենք կհաղթահարենք դրանք», — նշել է Զելենսկու գրասենյակի ղեկավարը։

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հակաօդային պաշտպանությունն անվանել է Ուկրաինայի ռազմավարական առաջնահերթություններից մեկը և հավելել, որ միայն հունիսին ռուսական ուժերն ավելի քան 3500 հրթիռ և անօդաչու թռչող սարք են արձակել։

Երեկ՝ հունիսի 23-ին, Ուկրաինայում բացվել է NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող նորվեգական Kongsberg Defence and Aerospace ընկերության գրասենյակը։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ բնակչության և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունն ամրապնդվում է ռուսական հրետակոծություններից։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930