Մասկն առաջարկել է ստեղծել նոր ամերիկյան կուսակցություն և այն անվանել «Ամերիկա»

Ամերիկացի ձեռնարկատեր Էլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «հակամարտության» ֆոնին, առաջարկել է երկրում ստեղծել նոր կուսակցություն և այն անվանել Ամերիկայի կուսակցություն։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում, փոխանցում է rbc.ru-ն։

Իր X էջում Նա նաև հարցում է անցկացրել, որին մասնակցել է ավելի քան 5,6 միլիոն մարդ: «Արդյոք ժամանակը չէ Ամերիկայում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն, որն իսկապես կներկայացնի բնակչության 80%-ը»,-ասվում է հարցման մեջ: Հարցման մասնակիցների 80%-ը կողմ է քվեարկել, մնացած 20%-ը՝ դեմ:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30