10 օր է՝ բեռնատարները՝ 190 ցլիկով բեռնված, կանգնած են Գոգավանի անցակետում. թույլ չեն տալիս մտնել Հայաստան

Գոգավանի մաքսակետում արդեն 10 օր է՝ թույլ չեն տալիս կենդանիներով բեռնված 2 բեռնատարներին մուտք գործել Հայաստան, ոչ էլ թողնում են հետ գնան Ռուսաստան։

NEWS.am–ին ընկերությունից ահազանգել են, որ 190 ցլիկ առանց սնունդ արդեն 10 օր է՝ մաքսակետում է, կենդանիների 30 տոկոսն էլ անկել է։

«Ասում են՝ փաստաթղթերի խնդիր կա, բայց մենք նման խնդիր չունենք, այն թղթով, ինչ բոլորը, բայց մյուսներին թողնում են, մեզ չեն թողնում։ Կարծում ենք, որ մենաշնորհի հետ կապված խնդիր է, իրենց նախընտրելի կազմակերպություններին են թողնում միայն կենդանի ներմուծել»,– ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, ՍԱՏՄ–ից թույլ չեն տալիս մտնել Հայաստան։ Նշենք, որ ՊԵԿ–ից լրատվամիջոցներին ասել են, որ խնդիրը մաքսային մարմինների հետ չէ, ՍԱՏՄ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել մաքսատանը տնտեսվարողի կողմից:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031