Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է: 

Գերմանական Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը վաստակեց 14.799 միավոր ու գրավեց առաջին տեղը: 

Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021, 2023 թվականներին:

Ավելի վաղ` Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներից Համլետ Մանուկյանը դարձել էր ԵԱ-ի ոսկե, Մամիկոն Խաչատրյանը` արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր: 

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30