Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի

Հանրապետության տարածքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի, 2-ի և 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 1-ին, 2-ին և 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ը նույնքան կնվազի։

Երևանում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո, 5-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30