Այսօր՝ մայիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա, գրել է «Շամշյանը»։
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Լևոն Գ.-ն է: