Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:

Գերմանական Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքեց 14.766 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ Մամիկոն Խաչատրյանը 14.733 միավորով երկրորդն է:

 Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն առաջին անգամն էին մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930