Լավրովը և Ֆիդանը քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների նախապատրաստումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի նրա պաշտոնակից Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև հունիսի 2-ին կայանալիք երկկողմ բանակցությունների նախապատրաստումը: Այս մասին նշվում է  ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական երկկողմ ուղիղ բանակցությունների հերթական փուլի նախապատրաստման կազմակերպչական ասպեկտները», — նշված է հաղորդագրության մեջ։ 

Վերջին երեք տարվա ընթացքում ռուս-ուկրաինական առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունեցել կրկին Ստամբուլում՝ մայիսի 16-ին։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան Հաքան Ֆիդանի հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Ստամբուլ պատվիրակություն ուղարկելուց առաջ Կիևը ցանկանում է ծանոթանալ խաղաղության շուրջ Ռուսաստանի առաջարկներին, որպեսզի հանդիպումը լինի բովանդակալից։ 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031