Մակրոնը կոչ է արել խստացնել դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել խստացնել դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ՝ ստիպելու քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը մեղմելու ուղղությամբ։

«Առաջիկա ժամերին և օրերին, եթե մարդասիրական իրավիճակի պահանջներին համապատասխանող արձագանք չլինի, հավաքական դիրքորոշումը, իհարկե, պետք է կոշտացվի», — այսօր Սինգապուրում հայտարարել է Մակրոնը։

Ելիսեյան պալատի ղեկավարը շեշտել է՝ այժմ ամեն ինչ կախված է Իսրայելի կառավարության որոշումներից։

«Այսօր շատ ակնհայտ է, որ մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի իրավիճակը շարունակվի», — շարունակել է Ֆրանսիայի առաջնորդը և պնդել, որ մարդասիրական օգնության արգելափակումը հանգեցնում է անկայուն իրավիճակի։

Նախագահ Մակրոնի խոսքով՝ առաջնահերթություն է ջրի, սննդի և դեղորայքի բաշխումը, ինչպես նաև վիրավորներին տարածաշրջանից հեռանալու թույլտվությունը։

Մարտի 18-ից ի վեր լիակատար շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված որոշակի քանակությամբ սնունդ է ներկրվել անցած օրերին, իրավիճակը, սակայն, ըստ ՄԱԿ-ի հումանիտար կառույցների, շարունակում է ծայրաստիճան լարված մնալ, անկլավում յուրաքանչյուր հինգերորդ բնակչի սպառնում է սով։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30