Սուրեն Պապիկյանը` ադրբեջանական կողմի կրակոցների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմից պարզաբանում են ուզել և ստացել:

Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, այլ բան ասել չեմ կարող: Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել»,- ասաց Պապիկյանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031