ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Քուչակ գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վթարի և դրա հետևանքով 1 անձի մահվան ու 12 անձի տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ Ապարանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Նշենք, որ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն։

Նշենք, որ մայիսի 29-ին, ժամը 08:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031