Ինչքան երկիրը զարգացած է, այնքան ընտանիքի մոդելը պակաս է հենված բռնության կուլտուրայի վրա. Փաշինյան

Մեզանում երբեմն չձևակերպվող, բայց հաճախ շատ ձևակերպվող ընկալում կա, թե զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, ընտանեկան արժեքները մեզ մոտ են, այնտեղ այլասերված արժեքներ են: Ես նորություն ունեմ մեզ համար, սիրելի՛ ժողովուրդ: Այդպես չէ, բացարձակապես այդպես չէ։ Այդ մասին Կառավարության՝ մայիսի 29-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրիշ խնդիր կա, որ ինչքան երկիրը զարգացած է, այնքան ընտանիքի մոդելը պակաս է հենված բռնության կուլտուրայի կամ բնության ենթամշակույթի վրա: Պարզվում է՝ ինչքան զարգացած է երկիրը, այնքան ընտանիքի յուրաքանչյուր անդամը, պատկերացրեք՝ ընդհուպ երեխաները, ունեն իրավունքներ, և սա զարգացածության չափանիշ է»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30