Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումը՝ առաջիկա օրերին

Երևանում մայիսի 29-ին և հունիսի 2-ին երեկոյան, 30-ին և հունիսի 3-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին, հունիսի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 29-ին երեկոյան, 30-ին, հունիսի 2-3-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031