Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը. Թրամփ

«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը», — Ադրբեջանի անկախության օրվա առթիվ Իլհամ Ալիևին հղած ուղերձում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի հետագա բարգավաճմանը, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։ Այժմ խաղաղության հասնելու և Հարավային Կովակսի ժողովուրդների բարօրությունն ապահովելու ճիշտ ժամանակն է», — նշված է Դոնալդ Թրամփի ուղերձում, որի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031