Վարդենիսում «Նիվա»-ից հայհոյանք լսելուց հետո պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի. դանակահարվածի վիճակը ծանր է

Մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դանակահարած քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ, հաղորդում է SHamshyan.com–ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ գլխավորությամբ:

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է ծանր վիճակում՝ վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ այդ օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «կալցեվոյում» Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Գ.ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս հայհոյանք է հնչեցրել, ինչի համար պարզաբանումներ կատարելու նպատակով նրան է մոտեցել Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Ա.-ն և նրանց միջև նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Վարդան Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտյոմ Ա-ին՝ վերջինիս պատճառելով «ձախ թուլակողի շրջանի ծակած-կտրած վերքեր» վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչութան Վարդենիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վարդան Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031