Առաջիկա օրերին շրջանների մեծ մասում և Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 28-ի կեսօրից հետո, 29-30-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

  այս մասին հայտում է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում կատարելով ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին։

«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` մայիսի 28-ի կեսօրից հետո, 29-30-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, մայիսի 31-ի և հունիսի 1-ի կեսօրից հետո, 2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հունիսի 2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Մայրաքաղաք Երևանում մայիսի 28-ի կեսօրից հետո, 29-30-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 2-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին, հունիսի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031